Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Ծխելը նպաստում է կատարակտի զարգացմանը

Ծխելը նպաստում է կատարակտի զարգացմանը

 

Գաղտնիք չէ, որ ծխախոտի օգտագործումը բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ: Վերջերս չինացի հետազոտողները բացահայտել են, որ ծխելը կարող է ավելացնել կատարակտի առաջացման հավանականությունը, ինչն էլ կարող է հանգեցնել տեսողության վատացման և կուրության: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են «Investigative Ophthalmology & Visual Science» ամսագրում:

 

Չժեցզյան համալսարանի գիտնականների խումբը վերլուծել է Աֆրիկայից, Ասիայից, Ավստրալիայից, Եվրպայից և Հյուսիսային Ամերիկայից բերված 20 հետազոտություն: Հենվելով դրանց արդյուքների վրա՝ նրանք համեմատել են ծխողների և չծխողների մոտ կատարակտի զարգացման տարբերակները՝ ըստ տարիքային զարգացման փուլերի:

 

Արդյուքնում պարզ է դարձել, որ յուրաքանչյուր մարդ, ով կյանքի ընթացքում, եթե անգամ տևական ժամանակահատված է ծխել, տարքիային կատարակտի վտանգը մեծանում է: Ընդ որում՝ որքան երկարատև և հաճախակի է մարդը ծխում, այնքան ավելի է մեծանում կատարակտի առաջացման վտանգը:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ